Պատվաստանյութեր – կատարել միասին թե՞ առանձին

Ընտրված պատվաստանյութեր.

Իմովաքս Ռաբիես Կատաղություն ծնունդից
+
Կինրիքս ԱԿԴՓՊոլիո սկսած 4 տ. մինչև 7 տ.
+
ՊրոՔվադ ԿԿԽՋԾ սկսած 1 տ. կենդանի
+
Ռևաքսիս ԱԴՓ-մՊոլիո սկսած 6 տ.
+
Շինգրիքս ԳՀ սկսած 50 տ.
+
Տրիաքսիս ԱԿԴՓ սկսած 4 տ.
+
Վարիլրիքս ՋԾ սկսած 9 ամիս կենդանի

Ընտրել կրկին

Ընտրված պատվաստանյութերի համադրման տարբերակներ

Կարելի՞ է դրանք կատարել նույն օրը։

Այո, կարելի է
Կարելի է կատարել նույն օրը՝ մարմնի տարբեր հատվածներում։

Ներարկումային պատվաստանյութերը կարելի է կատարել ձեռքերում (ուսերում), ոտքերում (ազդրերում), ինչպես նաև թիակատակային մկաններում։ Այսպիսով կարելի է կատարել մինչև 6 պատվաստանյութ՝ չհաշված բերանացի պատվաստանյութերը։ 2 տարեկանից փոքր երեխաներին մկանամեջ պատվաստանյութերը կատարվում են ոտքում, իսկ ենթամաշկայինները՝ ուսում կամ ոտքում։

Ընտրված պատվաստանյութերը պարունակում են բաղադրիչներ նույն հիվանդության դեմ։ Ստուգեք, արդյոք սխալ չկա պատվաստանյութերի ընտրության մեջ։

Որքա՞ն սպասել, եթե կատարվեն տարբեր օրերում։

Կենդանի ներարկումային – կամ մեկ ամսից, կամ նույն օրը
Տարբեր կենդանի ներարկումային պատվաստանյութեր կարելի է կատարել կամ նվազագույնը 4 շաբաթ ընդմիջումով, կամ միասին՝ նույն օրը։

Մյուսները – կարելի է ցանկացած օրում
Այլ պատվաստանյութեր – ապաակտիվացված (ոչ կենդանի), կենդանի բերանացի, կենդանի ինտրանազալ – կարելի է կատարել ցանկացած ժամանակ՝ անկախ կենդանի ներարկումային պատվաստանյութերից – դրանց հետ միասին նույն օրը, կամ առանձին՝ ցանկացած այլ օրում։

Պատվաստումը հեշտ է։
Ստեղծեք անձնական պատվաստումների կալենդար

Ձեր ընտանիքի պաշտպանությունը ձեր ձեռքերում է։
Vakarta – պատվաստումների քարտ